Վիտամիններ և միներալներ
С վիտամին (ասկորբինաթթու)
Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը` նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։
Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։. ՎիտամինC-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։
Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։
Վիտամին C են պարունակում է մասուրը, հոնը, սև հաղարջը, չիչխանը, ցիտրուսային մրգերը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կանաչ սոխը, սամիթը, կաղամբի բոլոր տարատեսակները, կարտոֆիլը, բանջարային տերևուքը, շաղգամը, գոնգեղը, ինչպես նաև որպես դեղաբույս ծառայող եղինջը և անտառապտուղները։
Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար` 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար` 30-40 մգ։
Վիտամին C-ն անկայուն վիտամինների շարքին է դասվում։ Այն քայքայվում է բարձր ջերմաստիճանում` մետաղների հետ շփումից։
Երկարատև թրջած վիճակում գտնվող բանջարեղենից վիտամին C-ն փոխանցվում է ջրին ու արագ օքսիդանում։ Եվ ընդհանրապես, պահեստավորված մրգերի, հատապտուղների և ընդեղենի վիտամին C-ի պարունակությունը արագ նվազում է։ Օրինակ 2-3 ամիս պահեստավորվածներինը կրկնակի չափով քայքայված է։ Իսկ ձմռան ամիսներին վիտամին C-ի պարունակությունը ավելի բարձր է թթու դրած կաղամբում` մինչև 35%։ Այս վիտամինը առավել քայքայման է ենթարկվում ջերմամշակման պարագայում (քայքայվում է պարունակության 90%-ը)։ Օրինակ, սառը ջրի մեջ ընկղմված կեղևահանված կարտոֆիլը եփելու ընթացքում կորցնում է վիտամինի 30-50% պարունակությունը, տաք ջրի մեջ ընկղմվածը՝ 25-30%-ը, ապուրների մեջ եփվածը՝ 50%-ը։ Այնպես որ վիտամինի առավել քանակը պահպանելու նպատակով եփելիս խորհուրդ է տրվում բանջարեղենը միանգամից ընկղմել եռացող ջրի մեջ։ Առավել օգտակար է կարտոֆիլը եփել կեղևով, քանզի վիտամինային պարունակությունը նվազում է կիսով չափ ավելի քիչ, քան կեղևված վիճակում եփելիս։
Մարդկային օրգանիզմը, ի տարբերություն կենդանիների օրգանիզմի, ի վիճակի չէ ո՛չ պահեստավորել, ո՛չ էլ սինթեզել վիտամին C, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտ քանակությունը ստանում է սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի, մրգերի և հատապտուղների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել, որ բնական աղբյուրներից ստացված վիտամին C-ն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, քան սինթետիկ ճանապարհով ստացվածը։
15.10.2007 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ